ՄԱԿ-ի ԱԽ-ն մերժել է Մերձավոր Արևելքում հակամարտության հետ կապված՝ Ռուսաստանի ներկայացրած բանաձևի նախագիծը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է Մերձավոր Արևելքում հակամարտության հետ կապված՝ Ռուսաստանի ներկայացրած բանաձևի նախագիծը՝ հայտնում է DW-ն:
Քվեարկության է ներկայացվել երկու նախագիծ՝ Ռուսաստանի և Բրազիլիայի կողմից, սակայն նիստն ընդհատվել է. Արաբական Միացյալ Էմիրությունների մշտական ներկայացուցչի խնդրանքով անվտանգության խորհրդի 15 անդամները հեռացել են փակ դռների հետևում լրացուցիչ խորհրդակցությունների համար:
ՌԴ-ի առաջարկած նախագիծը կոչ է արել հումանիտար հրադադար հաստատել և ազատ արձակել Գազայի հատվածում իսրայելցի պատանդներին, սակայն չի պարունակել Իսրայելի վրա ՀԱՄԱՍ խմբավորման հարձակման ուղղակի դատապարտում, որը ԵՄ-ում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում ահաբեկչական է ճանաչվել:
Բրազիլիայի ներկայացրած բանաձևի նախագծի վերաբերյալ քվեարկությունը հետաձգվել է և տեղի կունենա այսօր երեկոյան: