Ասում են՝ ոչ մի բանի մասին չմտածես․ գործի մեջ նորեկ եմ, օգնում են. Արցախից տեղահանված (տեսանյութ)
Արցախից բռնի տեղահանված Սարգիս Ղազարյանը տեղավորվել է Չարենցավան, կարճ ժամանակում գտել է աշխատանք:
«Երբ սկսվեց սեպտեմբերի 19-ի ռմբակոծությունները երեխաները դպրոցում էին, ոչ ոք չէր պատկերացնում, իսկ երկու փեսաներս՝ դիրքերում էին: Գյուղապետը ահազանգեց, որ պիտի ստիպված լքենք գյուղը: Մեկս մյուսին օգնում էինք:
Սեպտեմբերի 24-ին տեղահանվեցինք: Գորիսում մեզ դիմավորեցին ջերմորեն, հյուրանոց առաջարկեցին մնալու համար, սակայն, Չարենցավանում բարեկամ ունեինք, տեղափոխվեցինք այստեղ և ժամանակավոր ապրելու ենք այստեղ:
Կարճ ժամանակում, ի շնորհիվ համապատասխան ծառայությունների, ես կարողացա գտնել աշխատանք: Ներկայումս աշխատում եմ էլեկտրիկ, լուսավորում ենք թաղերը, գյուղերը»,- ասել է Սարգիս Ղազարյանը:
Մանրամասները՝ տեսանյությում։