Սպանության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
Ոստիկանության ՔՈԳՎ, Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 16-ին Շիրակամուտ բնակավայրի տներից մեկում հայտնաբերվել և Սպիտակի բաժին է տեղափոխվել 27-ամյա Գագիկ Պ.-ն: Նա օգոստոսի 2-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: