Բելլա Իսահակյանը` Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնում ընտրվել է Բելլա Իսահակյանը: Այս մասին հայտնում է թանգարանի ֆեյսբուքյան էջը:
Բելլա Իսահակյանը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում սկսել է աշխատել 2005 թվականից՝ սկզբում որպես ավագ գիտաշխատող, այնուհետև որպես հանրահռչակման և ցուցահանդեսների կազմակերպման բաժնի վարիչ: