Քեյթ Միդլթոնը ֆիլմի պրեմիերային ներկայացել է «ձիու պոչով»
Այն, որ Քեյթ Միդլթոնը փոխել է իր սանրվածքը դա բոլորին է պարզ: Դա բնականաբար ազդել է նրա արտաքին տեսքին: Խնդիրն այն է, որ նա փոխել է իր վարսահարդարին, ինչպես որոշ ժամանակ առաջ էր փոխել իր ոճաբանին:
Դեկտեմբերի 5-ին նա հանրությանը ներկայացել է «ձիու պոչով»: Այս մասին գրում է 7days-ը: Նա նոր սանրվածքով է ներկայացել Mandela:Long Walk to Freedom ֆիլմի պրեմիերայի ժամանակ:
Պրեմիերայի համար նա ընտրել է երկար, կաթնագույն զգեստ, որը նա հագել է սև կոշիկների հետ:
Ոճաբան Ռոլանդ Մուրիի խոսքով' դա այն զգեստն է, որը քայլելիս մի փոքր շարժվում է և դարձնում առավել հմայիչ: Քեյթի հետ միասին պրեմիերային ներկա էր նաև նրա ամուսինն՝ արքայազն Ուիլյամը: