Ընտանիքը մի կերպ է համոզել 100-ամյա Վարդուշ տատին՝ Արցախից Հայաստան գալ (Տեսանյութ)
ԼՂ-ից բռնի տեղահանված տարեցները, ըստ անհրաժեշտության, խնամք են ստանում նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ֆինանսավորվող գործընկեր հասարակական կազմակերպությունների միջոցով։
Արդեն Հայաստանում է նաև արցախցի Վարդուշ տատը։ Մի քանի օրից կբոլորի 100-ամյակը։ Ինչպես պատմում է դուստրը՝ Վարդուշ տատին տեղահանման օրերին մի կերպ են համոզել Արցախից Հայաստան գալ։