Գազայի շուրջ 600 հազար բնակիչ լքել է իրենց տները. ՄԱԿ
Գազայի հատվածում ներքին տեղահանվածների թիվը հասել է 600 հազարի։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։
«Բնակչության զանգվածային տեղաշարժերը Գազայի հատվածի հյուսիսից հարավ շարունակվել են ուրբաթ օրը Իսրայելի՝ տարհանման վերաբերյալ հրամանից հետո: Շաբաթ երեկոյան մոտավորապես 600,000 ներքին տեղահանված մարդիկ ապաստանել են Գազայի կենտրոնական և հարավային հատվածներում, իսկ նրանց կենսապայմանները գնալով վատթարանում են»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ հոկտեմբերի 14-ից նրանց թիվը հասցրել է «զգալիորեն աճել», սակայն ստույգ թվեր դեռևս չեն հրապարակվում։