ՀՀ-ն Սլովենիային 50 հազար եվրո է հատկացրել՝ ջրհեղեղի հետևանքների դեմ պայքարելու համար
Հայաստանի կառավարությունը 50 հազար եվրո է հատկացրել Սլովենիային՝ ջրհեղեղի հետևանքների դեմ պայքարելու համար։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«ՀՀ կառավարությունը հաստատել է Սլովենիային 50 հազար եվրո հատկացնելու որոշումը՝ վերջին տարիներին բնական ամենամեծ աղետի՝ ջրհեղեղների հետևանքների դեմ պայքարելու համար։ Որոշումը կայացվել է Բլեդյան համաժողովի ու Սլովենիայի վարչապետ Տանյա Ֆայոնի հետ հանդիպումներից հետո»,- գրել է Բադալյանը: