Թել-Ավիվից Երևան տարհանման չվերթի համար վճարում է ՀՀ կառավարությունը
ՀՀ կառավարության կողմից հոկտեմբերի 16-ին կազմակերպվում է Թել Ավիվ - Երևան հատուկ չվերթ՝ անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով ՀՀ քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների Հայաստան կամավոր տեղափոխմանն աջակցելու նպատակով։
«Չվերթն իրականացնում է «Հայկական ավիաուղիներ»ը՝ ՀՀ կառավարության հովանավորությամբ։ Ինքնաթիռն այս պահի դրությամբ դեռևս թռիչք չի իրականացրել»,-Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտե նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։
Կոմիտե նախագահի օգնականը տեղեկացրեց նաև, որ չվերթն իրականացվում է ՀՀ կառավարության հովանավորությամբ։