Հանրաճանաչ իրանցի ռեժիսորին և իր կնոջը սպանված են գտել Իրանի հյուսիսում
Միջազգային ճանաչում ունեցող կինոռեժիսոր և սցենարիստ Դարիուշ Մեհրջուին մահացած է հայտնաբերվել Իրանի հյուսիսում գտնվող իր տանը: Դանակահարված ռեժիսորի և նրա կնոջ դիերը հայտնաբերվել են շաբաթ օրը, հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։ Ողբերգության հանգամանքների հետաքննություն է սկսվել։
Դարյուշ Մեհրջուին ծնվել է 1939 թվականին Թեհրանում։ Վաթսունականների սկզբին նա Կալիֆորնիայի համալսարանում ուսանել է կինեմատոգրաֆիա և փիլիսոփայություն, իսկ 1965 թվականին վերադարձել է հայրենիք և շուտով ներկայացրել իր դեբյուտային «Ադամանդ 33» ֆիլմը։ Երկրորդ աշխատանքը՝ «Կով» դրաման 1969 թվականին, ռեժիսորին բերեց միջազգային համբավ։
1971 թվականին Վենետիկի կինոփառատոնում դրա ցուցադրությունից հետո ամբողջ աշխարհում սկսեցին խոսել իրանական կինոյի ֆենոմենի մասին։ Դարյուշ Մեհրջուին իր կեսդարյա կարիերայի ընթացքում նկարահանել է երեք տասնյակ ֆիլմեր։ Նրա աշխատանքները բազմիցս արժանացել են հեղինակավոր կինոմրցանակների, մասնավորապես Վենետիկի, Բեռլինի և Սան Սեբաստիանի փառատոներին։