Բլինքեն.Պայմանավորվեցինք, որ Եգիպտոսը վաղը կբացի Ռաֆահ անցակետը՝ Գազա մարդասիրական բեռներ հասցնելու համար
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Եգիպտոսը վաղը կբացի Ռաֆահի անցակետը՝ Գազա մարդասիրական բեռների առաքման համար, հայտնում է Today in Israel-ը։
Ինչպես հայտնում է Al Hadath-ը, անցակետի բացման որոշումը կայացվել է Եգիպտոսի նախագահ Ֆաթահ աս-Սիսիի հետ բանակցություններից հետո։
Ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն, Իսրայելը, Եգիպտոսը և ՄԱԿ-ը մեխանիզմ են ստեղծում Գազայի հատվածի բնակիչներին աջակցելու համար։
Աղբյուրը` News.am