Թուրքիան ևԱՄՆ-ն քննարկել են իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը և ՆԱՏՕ-ի ընդլայնումը
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Կողմերը քննարկել են իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերջին զարգացումները։
Ըստ թուրքական դիվանագիտական աղբյուրների, Ֆիդանը և Բլինքենը քննարկել են Գազայում հումանիտար իրավիճակը և մտքեր փոխանակել տարածաշրջան կատարած իրենց այցերի վերաբերյալ։
Զրուցակիցները քննարկել են նաև ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը։