Ռուսաստանի նախագահ. Մոսկվան և Պեկինը ռազմաքաղաքական դաշինք չեն կազմում
Մոսկվան և Պեկինը ռազմաքաղաքական որևէ դաշինք չեն կազմում, մինչդեռ Արևմուտքում հենց դա են անում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում։
«Մենք արդեն բազմիցս ասել ենք՝ մենք չենք միավորվում ինչ-որ ռազմաքաղաքական դաշինքի մեջ, իսկ ամերիկացիները դա են անում։ Ավելին, նրանք ստիպում են նաև իրենց դաշնակիցներին վատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ»,- նշել է նա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։