Իրանում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանի արևմուտքում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ռամհորմոզ քաղաքից 22 կմ հարավ-արևմուտք, օջախը՝ 10 կմ խորության վրա։
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։