Ռաիսին Մակրոնի հետ հեռախոսազրույցում հավանական է համարել Գազայի շուրջ իրավիճակի բարդացումը և այլ ճակատների բացումը
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հոկտեմբերի 15-ին հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ, կողմերը քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը, IRNA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով ղեկավարի տեղակալ Մոհամմադ Ջամշիդին:
Ջամշիդին հայտնել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։
«Բանակցությունների ընթացքում Իրանի նախագահն ընդգծել է, որ Իսրայելի կողմից պաղեստինցիների դեմ շարունակվող ագրեսիայի, ռազմական հանցագործությունների և սպանությունների, ինչպես նաև Գազայի շրջափակման լույսի ներքո առկա է իրավիճակի բարդացման և այլ ճակատների բացման հավանականություն»,- տեղեկացրել է Ջամշիդին։