Տարբեր տեղաշարժեր վկայում են, որ Իսրայելը փորձելու է ընդդեմ Իրանի խաղարկել ադրբեջանական «քեյսը». քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Տարբեր տեղաշարժեր վկայում են, որ Իսրայելը փորձելու է ընդդեմ Իրանի խաղարկել Ադրբեջանական «քեյսը»: Առաջիկայում հավանաբար կտեսնենք զենքի ու ռազմամթերքի նոր տեղաշարժեր դեպի Ադրբեջան։
Անկասկած է, որ Ադրբեջանը (հասկանալ Իսրայելը) կփորձի Իրանի դեմ հենց պրոքսի պատերազմի սցենար խաղարկել` Հայաստանում Իրանի ռազմավարական շահերին հարվածելու միջոցով։
Իրավիճակ` երբ Իրանը ստիպված կլինի կա‘մ վերափոխել տարածաշրջանային հաղորդակցության և անվտանգության համակարգի ապագայի մասով փոխել իր ռազմավարությունը, կամ ներգրավվել պատերազմի մեջ սեփական սահմանների մոտ և ընտրություններ կատարել պաղեստինյան և ադրբեջանական «քեյսերի» միջև։
Իհարկե բարդ ընտրություն է լինելու` պահպանել իսլամական աշխարհի հովանավորի իր իմիջը և շարունակել ՀԱՄԱՍ-ի և դիմադրության մյուս մասնիկներին աջակցությունն ու հիմնական ուշադրությունը հատկացնելը, թե՞ լուծել մերձավոր սահմանների անվտանգության և ռազմավարական շահերի սպասարկումը։
Կարծում եմ այս պարագայում Իրանը ստիպված կլինի նախ մերձավոր սահմանների և ռազմավարական շահերի սպասարկումը, միաժամանակ Հզբոլա-յի միջոցով շարունակելով աջակցությունը Գազայի հատվածին։
Սակայն սա նաև Իսրայելի համար է լինելու ծախսատար և ռեսուրսատար ճակատ, չնայած այն հանգամանքին, որ շուրջ 3 տարի Իսրայելը Ադրբեջանին հսկայական քանակությամբ սպառազինություն է մատակարարել և ադրբեջանական բանակի տարբեր մասնագետների համար ապահովել է ուսուցում։
Մոտենում ենք գորշ ժամանակների, երբ ամեն վայրկյան, քայլ, խոսք ունենալու է կյանքի արժեք»։