32-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Շատին գյուղում
ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 13-ին Շատին գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և Եղեգնաձորի բաժին է տեղափոխել 32-ամյա Աղաջան Բ.-ն, որը սեպտեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ (Խուլիգանությունը) և 452-րդ (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) հոդվածների մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: