Իսրայելը մարդասիրական միջանցք կբացի Գազայի հատվածում
Իսրայելը թույլ կտա հումանիտար միջանցք բացել Գազայի հատվածի հարավում հոկտեմբերի 15-ի ժամը 11.00-ից 14.00-ն, հայտարարել Է Իսրայելի պաշտպանության բանակը X սոցցանցում:
«Գազա քաղաքի և Գազայի հատվածի հյուսիսային հատվածի բնակիչներ, անցած օրերին մենք կոչ էինք անում Ձեզ տեղափոխվել հարավային գոտի ձեր անվտանգության համար: Մենք ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ Իսրայելի Պաշտպանության բանակը ժամը 11.00-ից 14.00-ն (Երևանի ժամանակով - խմբ.) այս ճանապարհի երկայնքով որևէ գործողություն չի իրականացնի: Խնդրում ենք այդ ընթացքում օգտվել Գազայի հատվածի հյուսիսային մասից հարավ տեղափոխվելու հնարավորությունից»,- ասված Է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Իսրայելի պաշտպանության բանակի էջում: