Գողության մեղադրանքով հետախուզվում էր Մոսկվայի իրավապահների կողմից
Հոկտեմբերի 13-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 42-ամյա Արթուր Ք.-ն, որը 2020 թվականից Մոսկվա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: