Վիտալի Բալասանյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում՝ վկայի կարգավիճակով
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում` վկայի կարգավիճակով: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Բալասանյանի փասաբանը: «Պարոն Բալասանյանը ապօրինի զենք-զինամթերք պահելու գործով է հարցաքննվել, գործի հետ ընդհանրապես առնչություն չունի, նա որպես վկա է հարցաքննվել»,- մանրամասնեց Ռաֆայել Մարտիրոսյանը:
Փաստաբանը նշեց, նաև, որ ըստ իրեն՝ Բալասանյանի ցուցմունքները որևէ առնչություն չեն ունենալու այս քրեական գործի քննության ընթացքի վրա: