Հսկայական շնաձուկը փորձել է խլել ձկնորսների որսը և հայտնվել տեսանյութում
Ավստրալիայում մեծ շնաձուկը, որը հայտնի է նաև որպես մարդակեր շնաձուկ, հարձակվել է նավի վրա և փորձել խլել ձկնորսների որսը։ Shantnews-ի փոխանցմամբ՝ հայտնում է Fox Weather-ը։
Մի խումբ մարդիկ ձկնորսություն էին անում Հարավային Ավստրալիայի ափերի մոտ, երբ տեղի ունեցավ հարձակումը։ Իզաբելլա Չեստոն մեծ թունա բռնեց և մեկուկես ժամ ծախսեց՝ փորձելով այն հասցնել նավի վրա: Երբ ձուկը վերջապես դուրս բերվեց ջրից, շնաձուկը շտապեց խլել այն ձկնորսից։