Վիտալի Բալասանյանը ԱԱԾ֊ում հարցաքննվել է. «Հրապարակ»
![](/timthumb.php?src=disc/14-10-23/04a744a751eb64c0ee7a6739371fc5d3.jpg&w=450)
Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, մեր տեղեկություններով, երեկ հարցաքննվել է ԱԱԾ֊ում։
«Հրապարակ»֊ի հետ զրույցում Բալասանյանի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը հաստատեց, որ երեկ Բալասանյանը հրավիրվել է ԱԱԾ և հարցաքննվել, սակայն փաստաբանը չբացահայտեց` ինչ գործի շրջանակներում։ Նա միայն տեղեկացրեց,որ հարցաքննվել է վկայի կարգավիճակով։