Որտե՞ղ է Ֆրանսիան․ Վալերի Բուայեն խոսել է Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժելու վերաբերյալ
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն X-ի իր միկրոբլոգում գրել է.
«Պետքարտուղար Բլինքենը կարծում է, որ Ադրբեջանը շուտով կարող է ներխուժել Հայաստան։
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը՝ հավատարիմ իր վախկոտ և ողբալի սովորությանը, անհետաքրքիր բանաձև է ընդունել, որը դեռևս դաժան մենության մեջ է թողնում հայերին: Որտե՞ղ է Ֆրանսիան»: