Արայիկ Հարությունյանը կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ։ Փաստաբան Ալով Սաֆարալիևը հայտնել է, որ նրա առողջական վիճակը լավ է։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ու պետական անվտանգության ծառայությունը հոկտեմբերի 5-ին հաստատել են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ձերբակալությունը: