Եվրահանձնաժողովը 50 միլիոն եվրո հրատապ մարդասիրական օգնություն կհատկացնի Գազայի հատվածին
Եվրահանձնաժողովը հրատապ հումանիտար օգնության փաթեթ կհատկացնի Գազայի հատվածին 50 միլիոն եվրոյի չափով:
Հայտարարել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
«Հանձնաժողովն անհապաղ կավելացնի Գազայի համար տրամադրվող մարդասիրական օգնության ընթացիկ փաթեթը 50 միլիոն եվրոյով։
Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի ապահովենք աջակցությունը Գազայի քաղաքացիներին, որոնք ոչնչում մեղավոր չեն»,-հավելել է ֆեն դեր Լեյենը։