Ոգևորված եմ մեր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների նոր հաջողություններով ու նոր պրոդուկտներով. ԱԺ փոխնախագահ
![](/timthumb.php?src=disc/14-10-23/61ab2a8bd48299f71e3798b33227872d.jpg&w=450)
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել DigiTec EXPO 2023 ցուցահանդեսի մասնակից ընկերությունների տաղավարներով:
«Ոգևորված եմ մեր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների նոր հաջողություններով ու նոր պրոդուկտներով։ Համոզված եմ, որ դրանք իրենց արժանի տեղը կգտնեն համաշխարհային շուկայում` ծառայելով Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացին և տնտեսական զարգացմանը։
Վաղը (հոկտ. 15-ը) ցուցահանդեսի վերջին օրն է. կոչ եմ անում մեր համաքաղաքացիներին` գործարարներին, ուսանողներին, դպրոցականներին, բոլորին անպայման այցելել Մերիդիան Էքսպո կենտոն(Ոսկերիչների 1 հասցեով) և տեսնել, թե ինչպես է տեխնոլոգիական առաջընթացը փոխում աշխարհը»,-գրել է նա։