Ավստրիան ավարտել է Իսրայելից իր քաղաքացիների տարհանումը
Ավստրիան արդեն ավարտել է Իսրայելից իր քաղաքացիների տարհանումը։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Ավստրիայի ԱԳՆ-ն։
Նշվում է, որ Իսրայելից վերջին տարհանման թռիչքն իրականացրած օդանավը, որի չվերթը կազմակերպել էր ԱԳՆ-ն, արդեն վայրէջք է կատարել Վիեննայում։
«48 ժամում մենք ճգնաժամային գոտուց դուրս ենք բերել 430-ից ավելի մարդու»,- ասված է Ավստրիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։