ԼՂ-ում մարդասիրական իրավիճակի վերաբերյալ հայտարարությանը միացած երկրների թիվը հասել է 40-ի. Բադալյան
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանի շրջանակում հոկտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղում մարդասիրական և մարդու իրավունքների ծանրագույն ճգնաժամի կապակցությամբ ընդունված համատեղ հայտարարությանը միացած երկրների թիվը հասել է 40-ի: Այդ մասին X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Նա հիշեցրել է հայտարարության այն հատվածը, որ հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանումն իրենց տներից տեղի է ունեցել ս.թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողության, ինչպես նաև 9 ամիս շարունակ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով, ինչը հանգեցրել է հումանիտար ծանրագույն իրավիճակի: