ԱՄՆ Պետքարտուղարությանը կոչ եմ արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ․ Փալոնե
Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն հայտարարել է, որ ԱՄՆ պետդեպարտամենտին կոչ է արել կոնկրետ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի դեմ։
«Ալիևը առաջ է շարժվում՝ Հարավային Հայաստանը զավթելու իր նպատակին հասնելու համար։ Որևէ կասկած չկա, որ նրա վարչակարգը համարձակություն է ստացել այն բանից հետո, երբ հանդիպել է Արցախ ներխուժման աննշան հետևանքների։ Ես կոչ եմ արել պետդեպարտամենտին կոնկրետ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի դեմ, ներառյալ պատժամիջոցները»,- գրել է նա Х-ի միկրոբլոգում։