Իսրայելում ցուցարարները պահանջել են վարչապետ Նեթանյահուի հրաժարականը
Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության նախարարության շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ ներկաները պահանջել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում են իսրայելական ԶԼՄ-ները։
Մասնավորապես նշվում է, որ հավաքվածներից շատերը ցուցանակներ են կրում նրանց անուններով և լուսանկարներով, ովքեր անհետացել կամ գերի են ընկել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից գործողությունը սկսելուց հետո։
Իսրայելա-պաղեստինյան վերջին սրացումների հետևանքով այս պահին յուրաքանչյուր կողմից խաղաղ բնակչության զոհերի թիվը գերազանցել է հազարը, իսկ մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավորվել են։ Հաղորդվում է մի քանի զոհված և անհետ կորած ռուսների, ինչպես նաև՝ այլ երկրների քաղաքացիների մասին։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում պատանդ է պահում ավելի քան 120 խաղաղ բնակչի։