Աշակերտուհին կոմայի մեջ է ընկել լողի պարապմունքից հետո
Նովոսիբիրսկից 10-ամյա աշակերտուհին ընդունվել է վերակենդանացման բաժանմունք և երկու օր կոմայի մեջ եղել. այս մասին հայտնում է NGS-ը։ Տուժածի մայրը մեղադրում է մարզչին. կինը, իբր, ձողով մի քանի անգամ հարվածել է երեխայի գլխին։ Դասից հետո աղջիկը սկսել է բողոքել գլխացավից։
«Տեղափոխեցին հիվանդանոց, տարան, ես մնացի առաջին հարկում։ Բժիշկը դուրս է գալիս և ինձ տալիս իր ոսկե խաչն ու իրերը։ Ասում են՝ երեխան սարքին է միացված, երեխան կոմայի մեջ է։ Ինձ համար աշխարհը կանգ առավ»,- Shantnews-ի փոխանցմամբ՝ պատմել է մայրը։
Բժիշկներն աղջկա մոտ ուղեղի տրավմատիկ վնասվածք և ուղեղի ցնցում են ախտորոշել: Նրան հոկտեմբերի սկզբին են դուրս գրել հիվանդանոցից, աշակերտուհին մեկ ամիս անցկացրել է նյարդավիրաբուժության բաժանմունքում։
Տուժածի ընտանիքը դիմել է Քննչական կոմիտե, անչափահասի վնասվածքների փաստով կատարվում է քննություն։