Ղրիմի կամուրջն ամբողջությամբ վերականգնվել է
Ղրիմի կամուրջը նախատեսված ժամկետից 18 օր շուտ ամբողջությամբ վերականգնվել է:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը «Տելեգրամ»-ի իր ալիքում:
«Լավ լուր՝ ճանապարհային աշխատողներից. Ղրիմի կամուրջն ամբողջությամբ վերականգնվել է՝ ժամանակացույցից 18 օր շուտ: Երթևեկությունը բացվել է բոլոր չորս գծերով» - տեղեկացրել է նա:
Խուսնուլինը հավելել է, որ ամբողջ աշխատանքը տևել է 3 ամսից էլ քիչ: