Ակնկալում ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի փոխգործակցությունը կհաստատվի Բրյուսելում. Կլաար
Ակնկալում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցությունը կհաստատվի Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ: Այս մասին X-ի միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Ես վերադարձել եմ Բաքվից և Երևանից, որտեղ քննարկել ԵՄ համապարփակ կարգավորման հետագա քայլերը։ Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հավատարիմ մնան դրական և համաձայնեցված օրակարգին։ Մենք ակնկալում ենք, որ այս փոխգործակցությունը կհաստատվի ամսվա վերջին Բրյուսելում բարձր մակարդակի հանդիպման ժամանակ»,-գրել է նա։