Ադրբեջանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է ներխուժել Հայաստան. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ամերիկացի օրենսդիրների փոքր խմբին հայտնել է մոտ ժամանակներս Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժելու առկա վտանգի մասին: Այս մասին հաղորդում է Politico թերթը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներին:
«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անցյալ շաբաթ օրենսդիրների փոքր խմբին նախազգուշացրել է այն մասին, որ իր գերատեսչությունը հետևում է Հայաստան Ադրբեջանի մոտալուտ ներխուժման հավանականությանը», — ասվում է հրապարակման մեջ:
Թերթը գրում է, որ նման գործողություն կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթներին, ինչի կապակցությամբ պետդեպարտամենտը կարող է վերանայել Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու իր երկարաժամկետ մոտեցումը: