ՌԴ գլխավոր ռազմական րաբբի. Իսրայելում թույլատրվել է զենք կրել սրբազան շաբաթ օրը
Ռուսաստանի գլխավոր ռազմական րաբբի Ահարոն Գուրևիչը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ Իսրայելի գլխավոր րաբբիարանը, իր քաղաքացիների կյանքը փրկելու համար, թույլատրել է զենք կրել սրբազան շաբաթ օրը, արտաշիրիմել և ճանաչել մահացածների մարմինները, հատուկ ռեժիմով օգտվել հեռախոսներից և ռադիոներից, ինչպես նաև սահմանել է աղոթել զինված անձի ներկայությամբ սինագոգներում և միայն այն տարածքներում, որտեղ հնարավոր է պատսպարվել: