Գազայում հիվանդանոցները լեփ-լեցուն են․ ՄԱԿ-ը հայտարարություն է տարածել
Գազայի հատվածի հարավային հիվանդանոցներն արդեն լեփ-լեցուն են և չեն կարող տեղավորել Գազայի հատվածի հյուսիսային հիվանդներին, եթե նրանք տեղահանվեն։ Այս մասին ասվում է Պաղեստինում ՄԱԿ-ի աշխատակիցների մեկնաբանությունում, որը ուղարկվել է Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) կողմից:
«Զանգվածային տեղաշարժը անմիջական վտանգի տակ է դնում հիվանդների, վիրավորների կյանքը և աղետի վտանգ է ներկայացնում հանրային առողջապահության համար այն ժամանակ, երբ առողջապահական համակարգը գտնվում է փլուզման եզրին։ Գազայի հատվածի հարավային հիվանդանոցները լեփ-լեցուն են և չեն կարող ընդունել նոր հիվանդներին»,- ասվում է զեկույցում։