«Պատերազմը կանխելու համար ԱՄՆ-ն պետք է զսպի Իսրայելին». Իրանի ԱԳՆ
«ԱՄՆ-ն անհանգստացած է Մերձավոր Արևելքում հակամարտության հնարավոր սրմամբ, սակայն ոչինչ չի անում Իսրայելին զսպելու համար»․ այս մասին Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է աշխատանքային այցով Լիբանանում գտնվող Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Ամերիկացիները բոլոր կողմերին կոչ են անում զսպվածություն ցուցաբերել, բայց միևնույն ժամանակ թույլ են տալիս Իսրայելին՝ շարունակել իր ագրեսիան և կատարել հանցավոր գործողություններ՝ սպանելով Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին։
Եթե ԱՄՆ-ն ձգտում է կանխել պատերազմը տարածաշրջանում, պետք է զսպի Իսրայելին», - ընդգծել է նա։