Էրդողանը Մարկոնի հետ հեռախոսազրույց է ունեցել իսրայելապաղեստինյան կոնֆլիկտի հարցով
Արևմտյան երկրները պետք է քայլեր ձեռնարկեն պաղեստինա-իսրայելական հակամարտությունում լարվածությունը թուլացնելու համար։
Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ հայտнել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին, փոխանցում է ТАСС-ը։
«Նախագահ Էրդողանն ասել է, որ Գազայում խաղաղ բնակչության նկատմամբ մարդու իրավունքների խախտումներն անընդունելի են, և որ Թուրքիան ջանքեր է գործադրում նրանց օգնություն հասցնելու համար։ Նախագահ Էրդողանն ասել է, որ հատկապես արևմտյան երկրները պետք է քայլեր ձեռնարկեն լարվածությունը նվազեցնելու համար, և որ պետք է խուսափել ջանքերից, որոնք չեն ծառայում խաղաղությանը»,-զրույցից հետո հետո լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից:
Գործակալությունը նշում է, որ Թուրքիան Գազայի հատվածում խաղաղ բնակչության դեմ Իսրայելի գործողությունները համարում է մարդու իրավունքների խախտում։ Էրդողանի խոսքով, պաղեստինա-իսրայելական հակամարտությունը հնարավոր է դադարեցնել երկու պետությունների ստեղծմամբ։
Աղբյուր` Փաստինֆո