Հայաստանը ոչ միշտ է իրեն գործընկերային դրսևորել. Լուկաշենկո
Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների հետ կապված։ Այս մասին այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ։
«Վրաստանն առաջինը լքեց մեր ասոցիացիան, դե ֆակտո Ուկրաինան մեզ հետ չէ: Մոլդովայի հետ կապված մեծ հարցեր կան: Ցավոք, Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում»,- ասել է նա, փոխանցում է Բելտա գործակալոթյունը։
Հավելենք, որ Բիշքեկում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահները: Նիկոլ Փաշինյանը Բիշքեկ չի մեկնել։