Վագիֆ Խաչատրյանը պատժվում է Լեռնային Ղարաբաղում ծնվելու և ապրելու համար. Մարուքյան
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Վագիֆ Խաչատրյանի դատավարությանը:
«Ադրբեջանում այսօր մեկնարկել է Լեռնային Ղարաբաղում առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը։ Նա, իհարկե, հանցագործության հետ ոչ մի կապ չունի, նա ընդամենը պատժվում է Լեռնային Ղարաբաղում ծնվելու և իր պապենական հողի վրա ապրելու համար։
Ուզում եմ սա շատ պարզ ասել՝ Ադրբեջանում, որտեղ իշխանությունը չի փոխվել ավելի քան 20 տարի, որի ընթացքում 5 նախագահ է ընտրվել Լեռնային Ղարաբաղում, որը Freedom House-ը գնահատել է որպես «մասամբ ազատ»՝ 37 միավոր բոլոր ցուցանիշներով, իսկ Ադրբեջանը՝ «ոչ ազատ»՝ 9 միավորով, չեն կարող լինել արդար դատաքննություն, արդար դատարան և/կամ արդարացի մեղադրանք։
Բոլոր առկա դատավարությունները ֆարս են, Եվրոպական կոնվենցիայի ծաղր և համընդհանուր ճանաչված միջազգային նորմերի խախտում՝ Ադրբեջանի ստանձնած բոլոր պարտավորությունների համատեքստում։ Ադրբեջանը պետք է վերջ տա մարդկանց հիմնարար ազատությունները և մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքին և անհապաղ ազատ արձակի բոլոր բանտարկյալներին Հայաստանից ու Լեռնային Ղարաբաղից»,- գրել է Մարուքյանը։