Եվրախորհրդարանի եւ Եվրահանձնաժողովի ղեկավարները ժամանել են Իսրայել
Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել են Իսրայել։
Մեցոլան կօգտագործի իր այցը պատանդներին անհապաղ ազատ արձակելու կոչեր անելու համար, ինչպես նաև կխնդրի ստեղծել մարդասիրական միջանցք և պաշտպանել քաղաքացիական ենթակառուցվածքները Գազայի հատվածում։
«Մենք այստեղ ենք համերաշխության ուղերձով այն բանից հետո, երբ Իսրայելը տեսել է սերունդների ամենավատ ահաբեկչությունը», - գրել է նա սոցիալական ցանցերում:
«Տեռորը չի հաղթի. Կարևոր է, թե ինչպես ենք մենք արձագանքում», - ասել է նա՝ հավելելով. «Մենք կարող ենք, մենք պետք է կանգնեցնենք ՀԱՄԱՍ-ին: Եվ մենք անում ենք հնարավոր ամեն բան՝ մեղմելու մարդասիրական հետեւանքները»։