Արցախի էջը փակել հնարավոր չէ․ միջազգային խաղացողները դա թույլ չեն տա․ Արա Պողոսյան
Արցախի էջը փակել հնարավոր չէ։ Պատճառներից մեկը նաև այն է, որ միջազգային խաղացողները թույլ չեն տա փակել։ Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Արա Պողոսյանը.
«Հետևաբար Արցախը այսօր որպես միավոր ժամանակավորապես դադարել է աշխարհագրական իր դիրքում շնչելուց, բայց այսօր Արցախը Հայաստանի Հանրապետության ֆիզիկական սահմանների ներսում է շնչում, իսկ վաղը անկախ մեր կամքից, ուզում ենք դա թե ոչ, Արցախը ստիպված կլինի կրկին պայքարել ու ցույց տալ, որ արժանի է հայկական լինելու։
Իսկ մինչ այդ` պատրաստվել, պատրաստվել թեկուզ դժվարություններ հաղթահարելով, կենցաղային խնդիրների մեջ խեղդված, որովհետև երբ պահը գա, մեզ չեն հարցնելու, թե ինչո՞ւ չենք պատրաստվել»։