Արցախից տեղահանված և ազատության մեջ գտնվող կալանավորների թվում կան նաև լրտեսության մեջ մեղադրվողներ
Արցախում պետական դավաճանության գործերով անցնող և մեղադրվող անձանց՝ ազատության մեջ գտնվելը նաև վտանգավոր է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ նրանք ունեցել են ակտիվ կապեր․ ՍիվիլՆեթի հետ զրույցում ասում է արցախցի իրավաբան Դավիթ Հովհաննիսյանը։
Հոտկեմբերի 11-ին «Ինֆոքոմ»-ը հայտնեց, որ Արցախի 1 դատապարտյալ և 15 կալանավոր բռնի տեղահանման ընթացքում ազատ են արձակվել, նրանց մեջ կան պետական դավաճանության ու լրտեսության մեջ մեղադրվող անձինք։
Ըստ փաստաբանի՝ անթույլատրելի է նրանց ազատ արձակել, նրանք դատարանների որոշումների համաձայն՝ պետք է կալանավորվեն մինչև վերջնական՝ Հայաստանի դատական համակարգի կողմից դատապարտվելը։
Հովհաննիսյանը մեկ այլ խնդիր է բարձրացնում․ հնարավոր է՝ ապացուցողական բազան պահպաված չլինի․ «Աստեղ կազուսային խնդիր կա․ Արցախի դատավորների մեծամասնությունը ոչնչացրել են իրենց կնիքները և արդեն չեն կարող որպես դատավոր կնքել և իրավական ուժ տալ որոշ փաստաթղթերի, դատավճիռների և այլ որոշումների։ Յուրաքանչյուր գործ մանրամասն զննելու արյդունքում հնարավոր է ասել, թե տվյալ անձի հետ ինչպես պետք է վարվել»։
Ինչ վերաբերում է ապացուցողական բազայի թվայնացված տարբերակներին, փաստաբանն ասաց, որ դրանք որոշ գործերով հնարավոր է՝ պահպանված լինեն, որոշներով՝ ոչ։