Պուտինը կոչ է արել ԱՊՀ երկրների միջև հաշվարկներում ընդլայնել ազգային արժույթների օգտագործումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ԱՊՀ երկրների միջև հաշվարկներում ընդլայնել ազգային արժույթների օգտագործումը։
«Մենք արտաքին ազդեցությունից անկախ կայուն ֆինանսական ենթակառուցվածքի ստեղծումը, ինչպես նաև փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների ավելի լայն օգտագործումն առևտրային գործառնությունների և ներդրումների հոսքերի հետագա մեծացման համար կարևոր գործիք ենք համարում», - նշել է նա։
«Այո, իհարկե, նկատի ունեմ Ռուսաստանի տնտեսությունը, ամենից շատ օգտագործվում է ռուբլին, բայց ոչ միայն, օգտագործվում են նաև մեր մյուս պետությունների ազգային արժույթները։ Եվ մենք ամեն կերպ կնպաստենք դրան, շատ ճիշտ ենք աշխատելու մեր բոլոր գործընկերների հետ, նկատի ունեմ առաջին հերթին մեր ֆինանսատնտեսական կառույցների, կենտրոնական բանկերի հետ»,- ասաց նա։