Ղրղզստանում ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը
Ղրղզստանում սկսվել է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը։ Հանդիպումն ընթանում է դռնփակ: Դրա ավարտից հետո նախագահները կսկսեն ընդլայնված կազմով հանդիպումները՝ իրենց պատվիրակությունների մասնակցությամբ։
Նիստը նախագահում է Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը։ Դրան մասնակցում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը, Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի և Թուրքմենստանի ղեկավարներ Շավքաթ Միրզիյոևը և Սերդար Բերդիմուհամեդովը։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, պետությունների ղեկավարները մտադիր են քննարկել առևտրատնտեսական գործընկերության, անվտանգության և շրջակա միջավայրի հարցեր։ Նրանք նաև կամփոփեն այս տարի ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության արդյունքները և կբացահայտեն ապագայի հիմնական խնդիրները, կարծիքներ կփոխանակեն արդի միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ, հաղորդում է РИА Новости-ին։