Դեռևս վաղ է խոսել. Տիգրան Ավինյանը՝ փոխքաղաքապետերի պաշտոնների բաշխման մասին
Պաշտոնների մասին դեռևս վաղ է խոսել, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ արձագանքելով փոխքաղաքապետերի պաշտոնների բաշխման վերաբերյալ հարցին։
«Այդ մասին հայտարարությունը կանենք շուտով, երբ արդեն որոշենք թեկնածուներին։ Պաշտոն ստանձնելը աթոռների բաժանում չէ, շատ կարևոր է, որպեսզի մարդիկ, ովքեր պատրաստվում են ստանձնել պատասխանատվություն, ունենան այն կարողությունները, որոնք հարկավոր են։ Այդ մարդիկ կրելու են բավականին ծանր բեռ», - ասաց Տիգրան Ավինյանը։