Չկան «ուղիղ ապացույցներ», որ Իրանը մասնակցություն է ունեցել Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմանը. Բլինկեն
Չկան «ուղիղ ապացույցներ», որ Իրանը մասնակցություն է ունեցել Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի դաժան հարձակմանը, NBC News-ին ասել է պետքարտուղար Անտոնի Բլինկենը։
«Իրանը երկարաժամկետ հարաբերություններ ունի ՀԱՄԱՍ-ի հետ: ՀԱՄԱՍ-ը ՀԱՄԱՍ չէր լինի առանց Իրանի երկարամյա աջակցության»,- ասել է նա։ «Մենք դա գիտենք։ Մենք սա տեսնում ենք։ Ինչ վերաբերում է կոնկրետ այս հարձակմանը, այս պահին մենք ուղղակի ապացույցներ չունենք, որ Իրանը ներգրավված է եղել հարձակման մեջ՝ ոչ դրա ծրագրման, ոչ՝ իրագործման մեջ»:
Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը «կարմիր գծեր» ունի Իսրայելի պատասխանի հետ կապված, Բլինկենն ասաց. «Մենք նրանց հետ քննարկել ենք նրանց ծրագրերը, բայց ես չեմ պատրաստվում մանրամասնել: Մենք հանձնառու ենք աջակցել նրանց»:
Հարցին, թե արդյոք մտահոգություններ կան ավելի լայն տարածաշրջանային պատերազմի բռնկման հետ կապված, Բլինկենն ասաց, որ ԱՄՆ-ը «վճռական է թույլ չտալ, որ դա տեղի ունենա»: