Սոթքի հանքավայրը մասամբ շարունակում է աշխատել․ մարզպետ
Սոթքի հանքավայրը մասամբ շարունակում է աշխատել։ Խոսքը փակ հատվածի մասին է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
Խոսելով սահմանային իրավիճակի մասին, մարզպետն ընդգծեց, որ Գեղարքունիքում այժմ հանգիստ իրավիճակ է և վերջին շրջանում որևէ անհանգստացնող բան չկա։
Անդրադառնալով բռնի տեղահանված արցախցիներին՝ Սարգսյանը հայտնեց, որ մարզում կեցությամբ ապահովել են բոլոր արցախցիներին:
«Չի եղել մի դեպք, որ դիմեն մարզպետարան ու չտեղավորենք, այս պահի դրությամբ ունենք մոտ 5 հազար բռնի տեղահանված արցախցի, ովքեր տեղակայված են մեր մարզում», - նշեց նա։