«Իրավունք». «Հանրապետությունն» ու «Մայր Հայաստանը» ճաքեր են տալիս
«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրություններից հետո, երբ քաղաքապետի ընտրության թնջուկն էլ լուծվեց, խորը եւ համապարփակ հիասթափություն են ապրում ընտրություններին մասնակցած եւ շեմը հաղթահարած քաղաքական թիմերում:
«Իրավունքի» տեղեկություններով` «Հանրապետություն» կուսակցության շարքերում գտնվել են մարդիկ, որոնք անընդունելի են համարում այսքանից հետո ՔՊ–ի հետ համագործակցությունը, ինչին գնաց Արտակ Զեյնալյանը: Իսկ «Մայր Հայաստան» շարժումից համախոհները «ձեռքերը լվանում են», որովհետեւ վերջիններս ասում էին, որ գալիս են իշխանափոխության, բայց, կարծես թե, դեմ չեն քաղաքապետարանում ընդդիմադիր ավագանի աշխատել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում