Հնդիկ դերասանուհիները գլխավորել են Ասիայի ամենասեքսուալ կանանց ցուցակը (լուսանկարներ)
Բոլիվուդյան դերասանուհի Կատրինա Կաիֆը գլխավորել է Ասիայի ամենասեքսուալ կանանց ցուցակը՝ ըստ Eastern Eye հեղինակավոր ամսագրի, որը հրապարակում է Մեծ Բրիտանիայի ասիական համայնքը։ Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նախորդ տարվա հաղթող, դերասանուհի Պրիյանկա Չոպրան այս տարի զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
Հատկանշական է, որ ցուցակի առաջին 5 հորիզոնականները զբաղեցրել են միայն հնդիկ դերասանուհիներ։ Երրորդ հորիզոնականում է հնդկական հեռուստաէկրանների աստղ Դրաշտի Դհամին, 4-րդ և 5-րդ հորիզոնականներում՝ Դիպիկա Պադուկոնեն և Սոնամ Կապուրը։
Ցուցակի ամենատարեց մասնակիցը եղել է 50-ամյա դերասանուհի Շրիդևին: